КОНКУРС-ՄՐՑՈՒՅԹ-CONTEST
Հայտարարվում է մրցույթ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին լավագույն հեքիաթի համար: Մրցույթին կարող են ներկայացվելաշխատանքներ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, ցանկացած չափի ու բովանդակության:
Կազմակերպիչները նախատեսում են երեք հիմնական ու մի քանի խրախուսական մրցանակներ:
Ակնկալվում է ստեղծել նաև մրցութային հանձնաժողով, սպասում ենք մրցութային հանձնաժողովի թեկնածուների վերաբերյալ ձեր առաջարկությունները:

Սա առաջին գրքից է... Ստիպեցիր փորփրել արխիվս...
Կներեք, որ հեքիաթ չեմ ուղարկում։ Սա էր այն ժամանակ...
ԹԻՎ 1993 Ք. Ծ. Հ.
Տարիքս չեմ հիշում.
Երազի մեջ էր ամենը,
Երազն է իմ տարերքը,
Երազս չեմ հիշում:
Հիշում եմ միայն, որ շքերթ էր,
Եվ քայլերգ էր դարձել «Հայր մեր»-ը,
Եվ ցանկության, կրքի, քրտնահոտի մեջ
Տնքում էր բիբլիական լեռը...
Իզուր է,
Տարիքս չեմ հիշում,
Երազի մեջ էր ամենը,
Անառակ մեղանչման մեջ էր անգամ
Նախանյութից ծնված արևը...
18. 09.
Ի ԶԵ՞Ն ՆԱՎԱՊԵՏ...
նախագահական մենախոսություն
Նավապետներից լավագույնն եմ ես,
Հառա՛ջ, ժանգոտված իմ նավակ-տաշտակ,
Լողալու ենք խոլ օվկիանոսներում՝
Առագաստ սարքած ականջդ լոշտակ:
Այնտեղ՝ օվկիանում, փոթորի՜կ, խութե՜ր,
Դավադիր ձկնե՜ր, ծովահեն-գորտե՜ր ...
Դաժան այդ մարտում մենք պիտի հաղթենք...
(Ի զե՛ն, իմ հերոս ավազակ-ճորտեր...)
... ... ... ... ... ...
Պիտի դիմանաս, իմ նավա՛կ-տաշտակ,
Ափը հեռու չե, փոթորիկն անցավ...
Տե՞ս, ցեխոտվել է ականջդ լոշտակ
(Լճափոս-ծովում ի՞նչ նավաբեկյալ)...
Զու՜ր են նվնվում համր ձկները,
ՈՒ կռկռում են գորտերն անհանգիստ,
Թե թավալվում ենք ցեխաջրերում,
Թե ճահճի ափին՝ ի՞նչ նավահանգիստ...
Դու ուշ մի՛ դարձրու, դու լողա առաջ...
(Ի զե՛ն, իմ ճորտե՜ր տաշտածովահեն)...
Մենք այդ դավադիր նվնվաններին
Տաշտակի կայմից մի օր կկախենք...
Ժանգոտ հատակդ՝ խութերից ծակված,
Քի՛չ էլ դիմացիր, իմ հերոս-նավակ
(Խութն իմ կրունկն է...սակայն ի՞նչ արած,
Ես հո չե՞մ կարող անկոշիկ մնալ... )...
Նավապետներից լավագույնն եմ ես,
Հառա՛ջ, ժանգոտված իմ սուզատաշտակ,
Կամ...
Եթե կուզես՝ խորտակվի՛ր անգամ.
Ես ափ դուրս կգամ՝ որպես ծովակալ...
07.04.94թ.
Re: Սա առաջին գրքից է... Ստիպեցիր փորփրել արխիվս...