Home

May 2008

S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Previous 20

May. 5th, 2008

ՎԵՐ ԿԱՑ, ԵՂԲԱՅՐ ԻՄ

Apr. 25th, 2008

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Կիրակնորյա մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է:

Հորական պապս՝ Զաքարը, ցեղապսանության ժամանակ ընդամենը 6 տարեկան էր, չնայած Մեծ եղեռնը չի տեսել, փառք Աստծո, թուրքի յաթաղանը չհասավ Ելիզավետապոլի նահանգի Բարանա գավառը, որն այսօր կոչվում է Նոյեմբերյան: Օսմանյան թուրքերի հետ չեն  առնչվել ոչ նրա հայր Եգորը, ոչ էլ պապը՝ Գևորգը, ով Եգորից բացի ուներ 6 որդի ու անթիվ անհամար դուստրեր: Չգիտես ինչու նրանց մասին հիշատակությունները քիչ են: Այ Եգորի եղբայրներից մեկը զոհվեց թուրքի ձեռքով, ինչես պապս էր պատմում Ոսկեպարում: Առաջին աշխարհամարտից զորացրված նրա հորեղբորը գլխատեցին Ասկիպարայի թաթարները, մարմինը գտան միայն գարնանը՝ նախորդ աշնան տերևների տակ: Պապիս առնչությունները նրանց հետ սահմանափակվում էին Թիֆլիս մեկնելու ու երևի նախախնամության ձեռքով թաթար ղաչաղներից խույս տալու փաստը, այն, որ իր հայր, հետո դաշնակ-ազգայնամոլի դատավճռով սպանված Եգորը զենքը ձեռքին թուրքերին ջարդում էր 1905-07թթ.(այդ ժամանակ չէր ծնվել, հավանաբար իրեն էին պատմել, կամ ծննդյան փաստաթղթերում տարիքն էին փոքրացրել) Կողբի հարևան Ղլաչա /Բերդավան/ գյուղում: Մեկ էլ այն, որ սովետական բանտում սովորել էր թուրքերեն ու էն, որ իր Սեդա էշին վաճառել էր մոտ 15 թուրքական գյուղերում ու էշն իրենից շուտ փախել վերադարձել էր: Էշ էլ մի ասա, ասում են լուսահոգի պապս, որ վրան նստում էր, ոտքերը գետնին էին դիպչում: Հսկա էր պապս, հաղթանդամ ու երբ փոքր էին մեր համար առասպելի կամ հեքիաթի ծերացած դյուցազուն էր: Մասնակցեց պատերազմին ու նույն նախախնամությամբ առանց վերքի վերադարձավ տուն, ուսապարկում, ինչպես տատս է հիշում, մի ծռված գդալ ու ծակ հակագազ: Որ պատերազմից էիր հարցնում, անկեղծանում էր, լեգենդներ հյուսում, լրջանում էր, ասում, "աջ էս նայում արյունհեղութին, ձախ ես նայում, արունհեղութին" : Պատերազմն ու մահն իր համար արյունահեղություն էին, կոտորածն ու սպանդը նրա բարի հոգու մեջ չէին տեղավորվում,  Հնձվոր մարդու անտառային պարզամտությունն ու շիտակությունը ստիպում էին չհիշել ու ուրախանալ ամեն նոր օրով, երեխաներով, թոռներով, ծոռներով:
Պապս տեսել է ցարին, ժամանակավոր կառավարությունը, դաշնակներին, բոլշևիկներին ու անկախությունն էլ տեսավ, քաղցր ու միևնույն ժամանակ մեր հանդերի ավելուկի պետ դառն անկախությունը: Միշտ դասերս էր ստուգում, ես թուրքերեն սովորում էի համալսարանում, ինքն ինձ անբավարար էր դնում ու նախատում իր իմացած պարզ մարդու խոսքուբանով ու բնատուր խելքով ու իմասնությամբ: Ինչքան բարություն կար այդ մարդու հայացքում:

Թուրքերի մասին լսել եմ մորս ծնողներից, ովքեր ծնվել են  Արցախի Տումի գյուղում: Մանկավարժներ են: Պապիս հայրը 1915թ. գերմանական ճակատում գերի է ընկնում ու ցեղասպանությունը նրանց ցեղի համար նույնպես սոսկ պայքար էր, հպարտության, ազատության ,անկախության, հայ մնալու պայքար: Պապս բանասեր է, Շուշվա ռեալական դպրոցի, պատերազմի ու Երևանի համալսարանի քուրաներով անցած, տատս՝ մաթեմատիկոս: Երկուսն էլ թունդ հայրենասեր, չնայած պապս երդվյալ անկուսակցական էր, տատս՝ հոգով ստալինիստ: Տատս աշխարհի ամենաբարի կինն է, էդպես են փոքրուց սովորեցրել, որ Ստալինն ամեն օր, ամեն ժամ երկրի մասին էր մտածում: Երկուսն էլ հայախոս, հայակերպ, հայաբույր: Առաջին անգամ, որ հարցրի, տատի, էն ում սարն է, ասեց. "մերն է, թուրքերը մեզնից խլել են, մեզ քշել": Փոքր երեխա էի, մի գունդ կանգնեց կոկորդիս, էդ տարիքը սովորաբար մոռանում են, բայց ես հիշում եմ, որ ուզեցի գոռալ, ճչալ, բայց բառ դուրս չեկավ: Հետո պապս, միշտ ինձ տանում էր Ծիծեռնակաբերդ, իրենց տանը մոտ էր: Օրորոցայինը, որ երգում էին շատերն են եգել "Ձայն տուր իմ սոխակ...", որ որդին ուզում է բազե դառնալ, ռազմիկ- զինվոր:

Ես զինվոր չդարձա: Դարձա պատմաբան, ուսումնասիրեցի ցեղասպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների ծալքերը, ու չունեմ մեկը ում կորցրել եմ  ցեղասպանության ընթացքում, սակայն այդ ցավն իմն է, ինմն է, որովհետև, երբ կրկին հիշում եմ այն երեխային, ով հարցրեց,  "տատի, այն սարն ումն է", չեմ կարողանում գոռալ, բառի փոխարեն դուրս է գալիս մի ժլատ արցունք:

Apr. 24th, 2008

Նամակ թուրք գործընկերոջս

Ներկայացնում եմ իմ վերջին հոդվածը հայ-թուրքական հարաբերությոնների մասին, որը գրել եմ 2006թ.: Գրել եմ, ու ինքս ինձ խոստացել այլևս չանդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին, սպասել պատասխանի, որն այդպես էլ ոչ ես, ոչ էլ մեր ժողովուրդը չստացավ: Հատկանշական է, որ իրավիճակը ոչ մի կերպ չփոխվեց, ավելին, մենք տեսանք Հրանտ Դինքի սպանությունը:Հոդվածը կարճ չէ:


 

Apr. 12th, 2008

ԳՈՒՅԺ

Այսօր Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-­2-­ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

ՙՆա տեղափոխվել է ծանր վիճակում' պարանոցային ողների բեկորային կոտրվածքներով, որոնք առաջացել են հրազենային զենքից արձակած փամփուշտից: Մարտի 2-­ից մենք պայքարում էինք նրա կյանքի համար, բայց, դժբախտաբար, չհաջողվեց ոչնչով օգնել՚,­ - ասաց Օնիկ Մելքոնյանը:


Ես ճանաչում եմ Տիգրանի զարմիկին, ես ցավակցում եմ նրան, ցավակցում եմ Տիգրանի ընտանիքին: 
Ահա "անզեն" ցուցարարների մասին "ճշմարտությունը": Վզից կրակում են 18-այմա երեխայի վրա, "մեծ հերսոություն" են արել "համաժողովրդական պայքարի" հրոսակները:

Apr. 10th, 2008

Полет на шаре

Сбылась мечта Винни пуха! Сегодня утром летал на воздушном шаре. Вылет 8.41, из Площади республики, приземлился на Манументе, прикольно смотреть на город с высоты птичьего полета. А у "Мать Армении" на голове большая дырка, на самом верху, на макушке:)

Apr. 7th, 2008

Շնորհավորանք

Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առիթով

Մայրությունն այն առաքինությունն է, որ մեր ժողովրդի կողմից մշտապես արժանացել է մեծարանքի ու գնահատանքի ու այս գեղեցիկ օրը վերածվել է մեր մայրերին ևս մեկ անգամ մեր սերն ու երախտագիտությունը հայտնելու հրաշալի առիթի, երբ բոլորս կրկին վերագնահատում ենք մեր օջախներում խաղաղության արժեքը: Խաղաղության, որը մայր հայրենիքին առաջընթացի նոր հեռանկարներ է ընձեռում, խաղաղություն, որ մեր մայրերը ավելի քիչ հոգսեր ունենան, ավելի ապահով զգան, ավելի վստահ լինեն իրենց զավակների ապագայի համար:

Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, իսկ Ձեզ մեծարանք, կանացիություն և սեր:

Mar. 26th, 2008

ՄԻԱՅՆ ՊԱԽԿՎՈՑԻ

Երեկ լևոնականները քաղաքում սկսել են ԱՄԲԵՐ 27 շախմատային սուպերմրցաշարը, դե երևի ոչ քաղաքական միջոցառում է, դրա համար, չգիտեմ, թե իրենց որ գրոսսմաստերն է հաղթել ինքնակոչ մրցաշարում, բայց որ շախմատային մտածմունքներն ու տառապանքները նրանց շատ չտանջի, առաջարկում եմ հետևյալ ապաքաղաքական զանգվածային միջոցառումների տարբերակները…

Գռան պրի

ՄԻԱՅՆ ՊԱԽԿՎՈՑԻ , պախկվումա Նիկոլը, ման են գալիս բոլորը, գտնողին մի ռուլոն Հայկական ժամանակ՚

1. Ցատկապարան- պայքար, պայքար մինչև վերջ ռեմիքսի տակ
2. Յոթ քար- Ժառանգություն+ Խ. Սուքիասյան
3. Էշ մլիցա- տե՛ս Վանոյի մասին նախկին պոստը
4. Կազակի ռազբոյնիկի- ավազակապետության թեմայով
5. Հալամոլա- Պապի հետեվից կարտոլ հավաքելու
6. Տուն տունիկ- կամ պալատկա պալատկա
7. Գործագործ- ընդդիմություն, իշխանություն թեմաներով
8. Լյագուշկա
9. Երկար էշ- տպավորիչ խաղ
10. Եվ դասական կլասս կամ ռեզին
11. Կլասսիկ Բռնոցի կամ բռնոցի պպզոցի, բռնոցու այլ թյունինգային տարբերակ- գետնից բարձր
12. Չըլիկդաստա
13. Չինգաչունգ
14. Քարկտիկ

Մտածեք

Mar. 23rd, 2008

Святому празднику Пасхи посвящется!

Загадка кардинала Григора Агаджаняна

Угасал октябрь 1958 года. Повсюду в мире ждали, когда же из Сикстинской капеллы Ватикана повалят клубы белого дыма - знак, что конклав кардиналов сумел избрать нового понтифика. Канон, утвержденный еще в ХI веке, обязывал кардиналов не покидать зала, где они заседают, пока белый дым не даст знать urbi et orbi о том, что выбор сделан. И в то время, когда представители мировых СМИ пытались угадать имя нового папы, из дымохода Сикстинской капеллы пошла было белая струя, но вновь сменилась черными клубами... 



Конклав 1958 года останется одним из самых обсуждаемых и в то же время загадочных событий в истории католической церкви. События, имевшие место почти 50 лет назад, и доныне дают пищу для многочисленных предположений и трактовок. По одной из версий, в тот год Папой Римским был избран кардинал-армянин Григорий Петр Агаджанян, который, однако, отказался занять папский престол... 


Mar. 22nd, 2008

Հայաստանը փոքրացավ

Մեծ է վիշտը: Իսկապես մեծ է: Կյանքից հեռացավ Վարազդատ Հարությունյանը, շատերի համար միգուցե անուն, որ հիշատակվում է ակադեմիական ու մշակութային նվաճումների, քաղաքացիական դիրքորոշման հայության արդարացի պահանջների համար արդարացի պայքարի համատեքստում: Ինձ համար Վարազդատ Հարությունյանն ընտանիքի բարեկամ էր, ավագ ընկեր, ուսուցիչ ու մեծ անհատականություն` մարդ, ում նվիրումն ու կերպարն ինձ համար եղել և մնում է ուղենիշ:
Ինձ համար Հայաստանը փոքրացավ, փոքրացավ, քանի որ մեզանից հեռացավ ևս մի մեծություն:
Թող Աստված հոգին լուսավորի:

Mar. 21st, 2008

"Ինքնաբուխ" միջոցառումների մասին

Այսօր, արտակարգ դրության վերացումից հետո Լևոն Տեր- Պետրոսյանի աջակիցները անցկացնում էին "ինքնաբուխ" միջոցառում, որ սակայն հազիվ թե կարելի է ինքնաբուխ համարել: Անցա միջոջացման ողջ քարտեզով, բավական ծանոթ մարդկան տեսա, շատերին դուք էլ գիտեք:
Մարդ շատ չկա, այսինքն մարդիկ կան, սակայն որ տարբաժանելու լինենք կարելի է երեք կատեգորիա առանձնացնել:
1. Ձերբակալվածների ու ընդդիմադիր ակտիվիստների հարազատներ ու մերձավորներ, երիտասարդական ընդդիմադիր հոսանքներ, ընդդիմադիր լրագրողներ:
2. Վճարված քաղաքացիներ, Խաչի Սուքիասյանի բիզնեսների աշխատողներ, ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ռեսուրսով բերված մարդիկ:
3. Մարդիկ, ովքեր եկել են ինքնաբուխ:
Կան ավտոբուսներ, որոնցով մարդկանց բերել են:
Ժողովրդի տրամադրությունը սովորական է, մի մասը դեռ կարծում է, որ իրենց գործողություններն ու պայքարը պետք է շարունակել, մյուսների մոտ բացահայտ ապատիկ վիճակ է:


СКОРО БУДУТ ФОТКИ

Հետևություն, կլինի մի 1500 մարդ, դրա չափ ոստիկան

Armeniazavtra.ru

Interesting, reading reccomended!

http://www.armeniazavtra.ru/article.aspx?id=426

СПАСИБА ЕЖЭГ!!!

Четрверг- день правильный!

Mar. 10th, 2008

О долгожданной новости

О долгожданной новости

via [info]uzogh


Камрады!
В этот четверг, 13-го марта, в 15.00 Серж Саргсян даст расширенное интервью.
Вопросы на это интервью будут собираться по разным каналам, в т.ч. и в ЖЖ.
В самое ближайшее время будет создан специальный аккаунт, там будет выложено официальное обращение.
О том, как это интервью будет происходить:
В специально написанный пост, начиная с 10.00 11-го марта, до 21.00 12-го марта по ереванскому времени, все желающие могут оставить свои вопросы, в виде комментариев к специальному посту для сбора вопросов.
Ограничений на темы, кол-во, качество вопросов НЕТ. Есть всего одно ограничение - в вопросах не должно быть мата, и оскорблений. Вопросы с матом и оскорблениями будут удаляться.
Некое кол-во вопросов собранных в ЖЖ будет задано Сержу Саргсяну перед камерой, и он на них ответит перед камерой.
На все остальные вопросы, оставленные в ЖЖ Серж Саргсян ответит в ЖЖ в течении 1-2 дней (это зависит от кол-ва вопросов). Ни один вопрос не останется без ответа.
Вопросы можно задавать на армянском, русском, английском языках. Ответы будут только по-армянски.
Желательно вопросы задавать на армянском, чтоб не было претензий к переводу.
Желательно подписываться. Подписью может считаться ЖЖ юзернейм, к примеру. На подпись требование об отсутствии мата тоже распространяется.
Всем желающим убедится в том, что удаляются только матерные и явно оскорбительные вопросы прошу подписаться на комменты к посту, в котором будут собираться вопросы.

Все ТЕХНИЧЕСКИЕ вопросы задавать в комментах к этому посту.
Вопросы Сержу Саргсяну задавать надо не здесь.
Где именно - напишу в течении часа.

Tags: Блоги, СМИ

Mar. 8th, 2008

Конституционный суд Армении отклонил иски Левона Тер-Петросяна и Тиграна Карапетяна

www.regnum.ru/news/968920.html

Конституционный суд Армении вечером 8 марта отклонил иски кандидатов в президенты Армении Тиграна Карапетяна и Левона Тер-Петросяна о признании недействительными итогов президентских выборов. КС постановил оставить без изменения решение ЦИК об итогах президентских выборов, а представленные истцами материалы о нарушениях в ходе выборов направить в Генпрокуратуру.

Напомним, что 7 марта представители стороны ответчика и истцов выступили с заключительными речами. Истцы настаивали, что имеющие место на выборах нарушения носили массовый и организованный характер и тем самым повлияли на окончательные итоги выборов. Сторона ответчика в свою очередь отметила, что представленная "истцами документация, не имеет отношения к выборам" и "между зафиксированными нарушениями и результатами выборов отсутствует причинно-следственная связь".

Конституционный суд Армении 4 марта приступил к рассмотрению в едином производстве исков кандидатов в президенты Армении Тиграна Карапетяна и Левона Тер-Петросяна. Оба кандидата требовали от КС признать недействительным решение ЦИК об окончательных итогах выборов президента. В соответствии с ним победителем выборов в первом же туре стал действующий премьер Серж Саркисян, который, по официальным данным, набрал 52,82%. Согласно тому же решению лидер Народной партии Тигран Карапетян набрал 0,6%, Тер-Петросян - 21,5%. На выборах президента всего баллотировались 9 кандидатов.

Mar. 6th, 2008

Մենք Ձեզ սատարում ենք՚,- ասել է Մ. Բրայզան

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը եւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Սթիվեն Բենքսը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակին, դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորություններին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում մարտի 4-ին զինադադարի ռեժիմի խախտման դեպքից հետո, այլեւս նման դեպքերը բացառելու ուղղությամբ գործադրված ջանքերին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային:

ՀՀ վարչապետին ներկայացնելով իր այցի նպատակը, ըստ որի ԱՄՆ պետքարտուղարի կողմից գործուղվել է Հայաստան` տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին եւ փոխանցելու որոշակի ուղերձներ, պարոն Բրայզան Սերժ Սարգսյանին ասել է, թե մինչ հանդիպումը հասցրել է հեռուստատեսությամբ լսել այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետի կառուցողական խոսքը եւ շատ ուրախ է այն շեշտադրումների համար, որոնք կային այդ խոսքում£

ՙԴա այն էր, ինչ ես ակնկալում էի, որ մեր հանդիպման արդյունքում կլսեի Ձեզնից, բայց Դուք, ի ուրախություն ինձ, արդեն իսկ հնչեցրել եք՚,-ասել է Մեթյու Բրայզան:

Ըստ նրաª ժամանակն է լարվածությունը վերացնելու, բոլորը պետք է պատասխանատվություն հանդես բերեն եւ գիտակցեն, որ պետք է վերականգնվի այն դրականը, ինչ ուներ Հայաստանը մինչ այս իրավիճակը:

Խոսելով հայտարարված արտակարգ դրության մասին եւ նշելով, որ այն, բնականաբար, չի կարող անվերջ շարունակվել, ու ներկայումս ջանքերը պետք է ուղղվեն նաեւ այդ խնդրի լուծմանը, Մեթյու Բրայզան համակարծիք է եղել վարչապետի հետ, որ արտակարգ դրությունը, իրոք, մի գործիք է, որը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել եւ գործընթացներն ուղղորդել դեպի իրենց բնականոն հուն: Նա ընդգծել է, որ անհնար է առաջ գնալ ժողովրդավարության ուղով, եթե երկրում չկա կարգ ու կանոն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօրվա կառավարության նիստում որեւէ արտառոց հայտարարություն չի արել: Ասել է այն, ինչ ասում է արդեն մի քանի ամիս: Նա ընդգծել է, որ, անշուշտ, պետք է շարունակել երկխոսությունը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իշխանությունների հետ աշխատել, իսկ ովքեր չեն ցանկանում` ըստ վարչապետի, նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր օրենքի սահմաններում գործելու պարագայում, կարող են մտածել, ինչ ուզում են, բայց օրենքը խախտելու դեպքում` պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար:

Նա նշել է, որ ծայրահեղականների դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են, ինչպես Միացյալ Նահանգներում: Վարչապետի խոսքերով, որպեսզի իրավիճակը կայունանա, պետք է նաեւ օբյեկտիվ եւ ճիշտ գնահատականներ տրվեն բոլոր կողմերից:

ՙԵս կարծում եմ, որ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք եւ, իրոք, կպայքարենք երկրում իրավիճակը կայունացնելու եւ բարեփոխումները շարունակելու համար: Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է: Մեզ այժմ միայն մի բան է անհրաժեշտ` կարգ ու կանոն՚,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզան նշել է, որ վերջին մի քանի տարիներին հնարավորություն է ունեցել ավելի լավ ճանաչել Սերժ Սարգսյանին, նրա հետ հանդիպումներում քննարկել հարցեր, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում:

ՙԴուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք Ձեզ սատարում ենք: Ես ու նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ Դուք ունեք այն տեսլականը եւ մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար: Մենք ուզում ենք, որ Դուք հաջողություն ունենաք, եւ հաջողություն ունենա Հայաստանը՚,- ասել է Մեթյու Բրայզան:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Mar. 4th, 2008

Azeri-Nazi


About Azeri collaborators with the Nazis.

http://dankovkazak.livejournal.com/295781.html

Mar. 3rd, 2008

Ի ցավ սրտի, ar-rover մոտ ընթացող քննարկման արդյունքում

Ապրես , [info]ar_rover ճիշտ քննարկում ես սկսել

Իմ մի պապն ու տատը ծնվել են ու մեծացել են Արցախի Դիզակ գավառի Տումի գյուղում: Երկուսն էլ կրթություն են ստացել Երևանում: Երկուսն էլ ուսուցիչներ են: Երկուսն էլ ցանկություն են հայտնել վերադառնալ Հադրութ, այնտեղ հայեցի սերունդ կրթելու: երկուսին էլ այդ հնարավորությունը չի տրվել: Մնացել են այստեղ: Եղեգնաձորի հեռավոր գյուղերում, անգամ նրանցում, որոնք արդեն չկան, մի քանի երեխայի համար դպրոց են պահել, հայ սերունդ են մեծացրել:
Հիմա ես չեմ կարողնաում նայել պապիս աչքերին, հիմա ես զգում եմ, թե այդ անասունների պատճառով ինչպես է այրվում-մոխրանում աշխարհի երևի ամենաազնիվ ու բարի տատիս սիրտը:
Այդ որ անիրավն ու անաստվածն է տալու էս բաժանումները մտցնելու պատասխանը:
հայհոյանքներ չեմ ուղում գրել, որովհետև ինձ համար սուրբ մարդկանց մասին եմ խոսել այս հատվածում

Mar. 2nd, 2008

Левон Тер-Петросян. 23 января
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա..

[info]pigh

ՎԱՆՈԴԱԼԻԶՄ

Ժամը առավոտյան 7-ն է:
Այն ինչ տիրում է Մաշտոցի պողոտայի, Գրիգոր Լուսավորչի պողոտայի և հարակից տարածքներում դժվար է այլ կերպ բնութագրել, քան քաղաքի նկատմամբ ցուցարարների իրականացրած բռնություն, Երևանի բռնաբարություն: Մոտ չորս տասնյակ այրված մեքենաներ, այդ թվում և Կարմիր խաչի մեքենա, մի տասնյակից ավել փչացված ավտոբուսներ ու տրոլեյբուսներ, չարդուխուրդ խանութներ ու լուսացուցեր: Մի խոսքով թաթարական արշավանք` լևոնականների կատարմամբ, ավերված են անգամ մայթերը, քարեր, մահակներ, բենզինի շշեր, հարբեցողության հետքեր ամենուրեք: Էլ չեմ խոսում փշալարերի մասին: Գաղջ հոտ է գալիս: Զզվելի է:

Feb. 29th, 2008

ՎԱՆՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մշակված է հանրահայտ ու ականավոր Գևսի հետ համատեղ

Մեր այսօրվա հերսը հայ ազգի բանահյուսության ականավոր պերսոնաժ, ժամանակին գրող-հրապարակախոս, ժամանակին ներքին գործերի նախարար Վանոն է:

Պատկերացրեք ուտոպիկ վիճակ, Լևոնը հրամանագիր է ստորագրում լեզվի ու աշխարհագրական տեղանունների փոփոխության մասին:

Այսուհետ լևոնականները պետք է իմանան հետևյալ տերմինները

ՎԱՆՈՄԱԼԻԱ- Թատերական հրապարակում այս օրեում տիրող վիճակ, հոգեվիճակ
ՎԱՈԴԱԼԻԶՄ- Լևոնական գեղցիների վերաբերմունքը Երևանի նկատմամբ
ՎԱՆՈՊԱՍԱՐԱՆ- Վանոյին չեն անցին, աննախադեպ լկտիություն
ՎԱՆՆՈՐՄԱԼ- Աննորմալ, Վանոյի ֆանատ
ՀԱՅՎԱՆՈ- Կոթի գյուղի անասնաֆերմաների բնակիչ
ՎԱՆԻՇ- Մաքրման միջոց Վանոյի տանը
ՀԱՆՔԱՎԱՆՈ- Վանոյի հանգստավայրը
ՀԱՐԵՎԱՆՈ- Վանոյի հարևանը
ԵՐԵՎԱՆՈ- Երևանցի վանոյական
ՎԱՆՈՁՈՐ- Հանրապետության երրորդ քաղաքը` Լևոնի իշխանության գալու դեպքում
ՍՎԱՆՈ- Վանոյին սատարող Վրաստանցի ցեղախումբ
ՄԱՐԴԱՉՀԱՎԱՆՈ- Վանոյի հոգեվիճակը, մարդատյացություն
ՔԱՐԱՎԱՆՈ- Վանոյի էսկորտը
ՎԱՆԻԶԴԱՏ- Վանոյի հոդվածները Հայկական ժամանակում
ՎԱՆՆՈՒՍ- Վանոյի հաստ աղիքի վերջնամասը
ՍԵՎԱՆՈ- Վանոյի գյոլը
ՎԱՆՈՍՏԱԼԳԻԱ- Լևոնի կարոտն առ Վանո
ՎԱՆՈՆՍ- Վանոյի վերադարձի լուրը, պատրանք, երազանք
ՎԱՆՈՆԻԶՄ- Առանց մեկնաբանության

Սպասում եմ ձեր հավելումներին

 

Previous 20